«Ռոստելեկոմի» բաժնետոմսերը հանվել են վաճառքի
Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատոր «Ռոստելեկոմի» 100 տոկոս բաժնետոմսերը հանվել են վաճառքի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Ռոստելեկոմի» տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Նա այլ մանրամասներ չհայտնեց։
Նշենք, որ «Լուրերը» զրուցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ, որը հայտնել է` «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, բոլոր թույլտվությունները ստանալու դեպքում վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերին»։
«Դիմում ստացել ենք։ Հավանական գնորդը ՀԷՑ-ն է և մեկ այլ ֆիզիկական անձ»,- ասել է ՀԾԿՀ նախագահը։
Նրա խոսքով` այժմ գործարքի թույլտվության հետ կապված գործընթաց է ընթանում։
«Կառավարություն, ազգային անվտանգության ծառայություն, մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմումներ են հասցեագրվում՝ կարծիքների համար։ Կառավարության աշխատակազմին ևս դիմում է հասցեագրվել գործարքի վերաբերյալ, սակայն դեռ պատասխան չկա»,–ասել է Բաղրամյանը։
ՀԾԿՀ-ից տեղեկացրել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Ռոստելեկոմի» բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել «Molitro Holdings Limited» ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է ՀԷՑ-ին, իսկ 40 տոկոսը՝ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանին։
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետերը 2015-ից ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանն է։ Sputnik Արմենիան փորձում է մեկնաբանություն ստանալ «Տաշիր» ընկերությունից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 11:01
Иран применил гиперзвуковые ракеты в ходе ударов по Тель-Авиву и Хайфе. Об этом сообщило агентство Tasnim.
-
2025-06-16 10:56
Жители села Касах Котайкской области Армении в понедельник утром перекрыли трассу Аштарак-Ереван с требованием решить транспортную проблему общины. Через некоторое время полиция вмешалась, разблокировала дорогу и подвергла приводу шесть активистов.
-
2025-06-16 10:53
Корпус стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана в ходе новой волны ракетных ударов по территории Израиля, используя новые методы, вынудил израильские средства ПВО атаковать друг друга. Об этом сообщает Tasnim со ссылкой на заявление КСИР.