Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել
Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքում:
Այս տարվա փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո վերջինը հայտարարեց, որ ռազմական հեղաշրջման փորձ է ձեռնարկվում, կոչ էր արել քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում և «պաշտպանել հեղափոխությունը»: Նիկոլ Փաշինյանը նույն օրը ստորագրել էր ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահին ուղղված միջնորդությունը, որը, սակայն, Արմեն Սարգսյանը չէր ստորագրել և հետ էր ուղարկել կառավարություն երկու օր անց: Փետրվարի 27-ին վարչապետը նույն առաջարկությունն առանց փոփոխության կրկին ուղարկել էր նախագահի աշխատակազմ, իսկ մարտի 2-ին Արմեն Սարգսյանը, չստորագրելով Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը, դիմել էր Սահմանադրական դատարան, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականությունը վիճարկելու, այլ Օնիկ Գասպարյանի ազատման հիմք հանդիսացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով: Այդ պատճառով էլ որոշումն ուժի մեջ մտավ. կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվեց ազատված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից:
Ըստ նախագահի վիճարկած դրույթի՝ Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից` առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ: Այսինքն, սույն կարգավորման համաձայն՝ բարձրագույն զինվորականին պաշտոնից կարելի է ազատել նաև առանց պատճառի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.