Ադրբեջանական ԶՈւ–ի անօրինական տեղակայման առնչությամբ Թաթոյանը քարտեզներով ապացույցներ ունի
Ադրբեջանցիների տեղակայումը ՀՀ տարածքում անօրինական է, խոսքը բոլոր տեղերի մասին է, որտեղ նրանք փորձում են ամրապնդել իրենց դիրքերը։ Հարցն այն է, որ նրանց տեղակայումը չի կատարվել որևէ միջազգային փաստաթղթի հիման վրա։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ ՄԻՊ գրասենյակն արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։
Թաթոյանը քարտեզների վրա հստակ օրինակներ բերեց` ապացույցներ ներկայացնելով ադրբեջանական ԶՈւ–ի անօրինական տեղակայման դեպքերից։
«Ադրբեջանցիները պետք է հեռանան տեղակայված տարածքներից։ Կութի դիրքերից, օրինակ, կրակում են քաղաքացիական դիրքերի ուղղությամբ, հրդեհներ առաջացնում։ Վերին Շորժայում էլ բնակիչների տներն ու անասնագոմերն են ադրբեջանական ԶՈւ–ի նշանառության տակ։ Ավելին, Գեղարքունիքում ունենք գյուղեր, որտեղ ջուր չկա»,–ասաց Թաթոյանը` քարտեզների վրա ներկայացնելով հեռավորությունն ադրբեջանական ԶՈւ–ի և մեր արոտավայրերի, տների, դպրոցների միջև։
Թաթոյանը հիշեցրեց, որ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմը տեղակայվել է մակատեղիների, արոտավայրերի հարևանությամբ. նույնը նաև Ներքին Խնձորեսկ գյուղի մասին է։ Իսկ Ներքին Հանդի դպրոցը մի քանի հարյուր մետր է հեռու Ադրբեջանի ԶՈւ–ից։
Այսինքն` ադրբեջանական ԶՈւ–ի առկայությունն այդ տարածքներում, ըստ Թաթոյանի, ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է։
Նա շեշտում է, որ այս ամենով պայմանավորված` Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտի է անհրաժեշտ, իսկ ադրբեջանական տեսախցիկները, դրոշները պետք է հեռացվեն ճանապարհներից։
Առանց այս ամենի, ըստ Թաթոյանի, մարդու իրավունքները լիարժեք պաշտպանված չեն լինի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.