Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը ՅՈւՆԵՍԿՕ–ի հեղինակավոր մրցանակի է արժանացել
Ռուսաստանցի գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը հիմնարար գիտությունների ոլորտի ձեռքբերումների համար արժանացել է Դ.Ի. Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ–Ռուսաստան միջազգային մրցանակի։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ–ի կրթության, գիտության և մշակույթի հարցերի կազմակերպությունը։
Գիտնականն այս բարձր պարգևը ստացել է պարբերական աղյուսակի սահմաններն ընդլայնած հեղափոխական հայտնագործությունների ճանաչման, ինչպես նաև գլոբալ մասշտաբներով հիմնարար գիտությունների զարգացման մեջ նշանակալի ներդրում ունենալու համար։
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 15-ին ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր գրասենյակում, որը գտնվում է Փարիզում։
Յուրի Հովհաննիսյանը ատոմային միջուկի փորձարարական ֆիզիկայի, միջուկային ռեակցիաների ուսումնասիրման, Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի և հատկությունների հետազոտման, լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի և տեխնիկայի, նանոտեխնոլոգիաներում արագացված ծանր իոնների կիրառման մասնագետ է։ Հովհաննիսյանը ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։
Նրա ղեկավարությամբ 2000–ականներին Միջուկային հետազոտությունների ինստիտուտում քիմիական նոր տարրեր են բացահայտվել` 113–ից մինչև 118–ը ներառյալ։
2016 թվականին Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի «օգանեսոն» է անվանել։
Գիտության և մասնավորապես միջուկային ֆիզիկայի զարգացման ոլորտում ունեցած մեծ ներդրման համար Յուրի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 15:19
Двое человек получили ранения в результате стрельбы в спальном районе Аван в Ереване. Об этом сообщила пресс-служба министерства внутренних дел Армении.
-
2025-06-10 15:18
Партия "Дашнакцутюн" поддержала Армянскую апостольскую церковь на фоне нападок руководства республики на высшее духовенство, назвав риторику властей антинациональной и антиконституционной.
-
2025-06-10 15:16
Секретарь блока "Айастан" Арцвик Минасян назвал "очередным шоу" обвинения, выдвинутые против него Генеральной прокуратурой Армении.
-
2025-06-10 14:22
Джавахкская диаспора России" заявляет свой протест против политики очернения Армянской Апостольской Церкви со стороны пашиняновской власти. В заявлении говорится: