Последние новости

Ֆրենք Փալոուն․ Պետք է պահել Արցախը հայկական

ԱՄՆ Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը առցանց հանդիպում է անցկացրել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։

Նա թվիթերի իր էջում գրել է, որ Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը։

«Հանդիպել եմ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Մենք քննարկել ենք Արցախին մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ը նույնպես պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ հասնելու այնպիսի կարգավորման, որը կպահի Արցախը հայկական»,-գրել է Փալոունը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ