«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Թաթուլ Կրպեյանի դուստրը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով`քանի որ Առուշ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից, ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին, ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է։
Նշենք, որ Ասպրամ Կրպեյանը ծնվել է 1990 թ. փետրվարի 20-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Ավարտել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիան՝ ստանալով միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան։ Ավարտել է նաև Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով դիվանագիտական գիտությունների մագիստրոսի աստիճան։
Աշխատել է կառավարական և կրթական հաստատություններում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում (Ժնև), ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում, Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում:
Արժանացել է մի շարք գերատեսչական պարգևների և պատվոգրերի: Արտերկրում մասնակցել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերի: Այժմ «Թաթուլ Կրպեյան խաղաղություն» հիմնադրամի համահիմնադիր տնօրենն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.