Մատենադարանը կվերականգնի Ղաջարական դարաշրջանի տասը ձեռագրակազմ
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մատենադարանը կանցկացնի «Իրանի մշակույթի օրեր»: Միջոցառումը մեկնարկեց նոյեմբերի 3-ին «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական ծրագրով, որն իրագործվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում և ԱՄՆ-ից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը, որն առանձնահատուկ տեխնիկայով կվերականգնի Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագիր:
Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց՝ Իրանն ու իրանցիները ոչ միայն Հայաստանի մոտ հարևաններն են, այլև՝ բարեկամները: «Անցած 30 տարում մեր երկիրը դժվարությունների միջով է անցել. տեսել ենք պատերազմ, հեղափոխություններ, երկրաշարժ, շրջափակում և այլն, և միշտ կարևոր է եղել զգալ, որ կողքիդ վստահելի հարևան և բարեկամ կա»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:
Նրա խոսքով՝ իրանագիտությունը Հայաստանում առաջատար ճյուղ է եղել դեռ 19-րդ դարից, և Մատենադարանում այն ամուր հիմքեր է ունեցել տասնամյակներ շարունակ:
Մատենադարանի տնօրենը տեղեկացրեց, որ, բացառիկ ձեռագրակազմերի վերականգնումից զատ, Իրանի մշակույթի օրերի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսում. Մատենադարանում բացվելու է Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրություն, որին զուգընթաց կկայանա Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» և Իվեթ Թաջարյանի «Ղաջարական արվեստի նմուշները Մատենադարանում» գրքերի շնորհանդեսը:
ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ ընդգծեց, որ հայ-իրանական տարվա շրջանակում Հայաստանի տարբեր կրթամշակութային հաստատությունների հետ տարատեսակ նախաձեռնություններ են իրականացվելու: «Վստահ ենք, որ մշակույթի բնագավառներում միմյանց ճանաչելը պետք է նպաստի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Ձեռագրերի և այլ նմուշների պահպանումը լավագույն ապացույցն են, որ երկու երկրները դարավոր և հինավուրց կապեր ունեն»,- ասաց նա և հավելեց, որ Իրանում առկա հայկական ձեռագրերը, եկեղեցիները, հուշարձանները Իրանի վերահսկողության ու պահպանության ներքո են և դրանց մի մասն էլ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո է:
Իրանից ժամանած վերականգնող Համիդ Մալեքյանն էլ հույս հայտնեց, որ իր կարողությունների սահմաններում կկարողանա օգտակար լինել Մատենադարանին:
«Մենք պետք է կարողանանք տարբեր երկրներում վերականգնել մեր պատմական անձնագրերը, որոնք մեր ապագայի առհավատչյան են, և երկարացնել նրանց կյանքը: Ձեռագրերն ու պատմական փաստաթղթերը չափազանց կարևոր են: Մենք պետք է հաշվի առնենք, որ դրանք մարդկության պատմության մասին խոսող ամենաարժեքավոր նմուշներից են թղթի գյուտը, որը տարածվում էր Չինաստանից, զարդարվեստը՝ գեղանկարչությունն ու գրությունը: Ի վերջո,ձ ձեռագրերի շնորհիվ տարբեր երկրների մեծերի, դասականների ստեղծագործություններն են պահպանվել ու հասել մեր օրեր»,-շեշտեց Մալեքյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-16 19:40
Совет попечителей округа Лос-Анджелес во вторник одобрил предложение о признании 24 апреля Днем памяти жертв Геноцида армян в округе.
-
2025-04-16 19:39
Гендиректор Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэль Гросси прибыл с визитом в Тегеран, где проведет ряд встреч и переговоров с иранскими официальными лицами, сообщает агентство ISNA.
-
2025-04-16 19:07
Заморозки в Турции побили до 80% будущего урожая винограда и 50% урожая абрикосов, яблок и черешни, что приведет к снижению их экспорта в Россию в текущем году. Такой прогноз сделал в беседе с ТАСС профессор Университета Коньи, один из ведущих специалистов по международной экономике сельского хозяйства Халук Гедикоглу.
-
2025-04-16 19:06
Концерт «В память», посвященный 110-летию Геноцида армян пройдет в Доме камерной музыки имени Комитаса 23 апреля в 19:00, сообщает Дом камерной музыки.