«Զարթոնք»․ Պահանջում ենք հրապարակել նախապատրաստվող համաձայնագրերի բովանդակությունը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ պահանջում է հրապարակել նախապատրաստվող համաձայնագրերի բովանդակությունը, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում ասվում է. «Դեռևս մեկ տարի առաջ գործող իշխանությունները հայ հասարակության թիկունքում ստորագրեցին կապիտուլյացիոն բնույթի եռակողմ փաստաթուղթ, որն ըստ էության ընդունվել է միանձնյա և գաղտնի: Մինչ պատերազմյան, պատերազմի ընթացքում և այդ փաստաթղթի ստորագրումից հետո իշխանությունների իրականացրած գործողությունների և դրսևորած անգործության հետևանքով վտանգվել է մեր պետականությունը։
2021 թվականի նոյեմբերի 9-ին ընդառաջ տեղեկատվական տիրույթում հայտնվել են մի շարք անհանգստացնող տեղեկություններ, որոնք վերաբերում են նոր ազգակործան փաստաթղթի ստորագրմանը, մասնավորապես՝ ՀՀ պետական սահմանների՝ սահմանազատմանն և սահմանագծմանը ինչպես նաև թշնամի պետությունների հետ հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը։
Վերոնշյալի արդյունքում անհայտ սպառնալիքի տակ են հայտնվում Արցախն ու Սյունիքը:
Գործող իշխանությունները վերոնշյալն իրականացնում են գաղտիության շղարշի ներքո և սա իրապես մտահոգիչ է։
Սույն թվականի նոյեմբերի 2-ին և նոյեմբերի 3-ին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը՝ «պահպանենք Արցախը», «պահպանենք Սյունիքը» խորագրերով միանձնյա բողոքի ակցիա է իրականացրել՝ կառավարության շենքի դիմաց, պահանջելով հրապարակել սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և այն դնել հանրային քննարկման։
Վահագն Չախալյանին ոստիկանության աշխատակիցները, նրա սահմանադրական իրավունքների սահմանափակմամբ, նոյեմբերի 2-ին երկու անգամ, իսկ նոյեմբերի 3-ին մեկ անգամ ապօրինի բերման են ենթարկել ոստիկանություն՝ խոչընդոտելով վերջինիս բողոքի ակցիային:
Մեկ մարդու կողմից իրականացված քաղաքական ակցիայի նկատմամբ ղեկավարող ուժի նման վարքագիծը միայն խորացնում է մեր մտահոգությունները։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը պահանջում է.
ՀՀ կառավարությունից՝ հրապարակել նախապատրաստվող համաձայնագրի բովանդակությունը և ներկայացնել հանրային քննարկման:
ՀՀ ոստիկանապետից՝ անհապաղ դադարեցնել քաղաքացիների նկատմամբ ապօրինությունները, բռնությունները, ճնշումները, ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքի անխափան իրականացումը։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը վերահաստատելով իր դիրքորոշումը պնդում է՝ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, սահմանազատմանն և սահմանագծմանը ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակումն այս փուլում վտանգավոր է և հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.