Սաֆրաստյան. Կյանքից հեռացել է արդիական աշխատությունների հեղինակ Վ Զախարովը
Հայտնի պատմաբան և քաղաքագետ Վլադիմիր Զախարովի մահն ինձ համար շատ ծանր կորուստ է, քանի որ մեզ կապում էր երկար տարիների անկեղծ բարեկամությունը։ Այս մասին նոյեմբերի 3-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով ավելի վաղ հայտարարել էր Վլադիմիր Զախարովի մահվան մասին։
«Ես բարձր էի գնահատում նրան՝ որպես մարդ, որպես մեծատառով ընկեր, որպես մտածող գիտնական։ Նրա հետ շատ երկար, անկեղծ զրույցներ էինք ունենում, և նրա արտահայտած խորը մտքերը դարձել են հենց իմ անբաժանելի մասը։ Նա բազմակողմանի մարդ էր։ Զախարովն ինձ պատմում էր, որ ինքը Մալթայի միաբանության ներկայացուցիչն է Մոսկվայում։
Նա, ի թիվս այլ բաների, Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործության խոշորագույն մասնագետն էր։
Վլադիմիր Զախարովը շատ մեծ դեր է խաղացել Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական կապերի ընդլայնման գործում։ Լինելով բազմապլանային բնույթի գիտնական՝ նա զեկույցներով հանդես էր գալիս հայ-ռուսական հարաբերությունների տարբեր ոլորտների, հայ մասնագետների, ինչպես նաև Ռուսաստանի և ընդհանրապես գիտության համար շատ արդիական հարցերի վերաբերյալ։
Նա իր կյանքի մի մասը նվիրել է այնպիսի հարցերի ուսումնասիրությանը, որոնք արդիական են հայերի համար, հայ-թուրքական հարաբերությունների համար։
Կարսի և Մոսկվայի պայմանագրերի մասին նրա հոդվածները դեռ երկար չեն կորցնի իրենց գիտական արդիականությունը։ Այս թեմայով նրա հաշվարկներն ու եզրակացությունները համընկնում են հայ հեղինակների հաշվարկների և եզրակացությունների հետ, ովքեր այդ պայմանագրերը համարում են թալանչիական, որոնք բոլշևիկյան և քեմալական վարչակարգերը կնքել են հայ ժողովրդի թիկունքում և փաստացի բաժանել Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Զախարովի եզրակացությունները համահունչ էին այն ըմբռնմանը, այն իրողություններին, որոնք կային 1920-21 թթ.։ Ռուսաստանում ոչ բոլոր պատմաբաններն են այդպես կարծում, ուստի այս ոլորտում նա գիտական օբյեկտիվության առաջատար էր, նաև ռուսական պատմական դաշտի պայմաններում։ Նրան երբեք չի դավաճանել գիտական օբյեկտիվությունը, նա հասկանում էր թուրքական քաղաքականության ողջ ագրեսիվ էությունը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ողջ տարածաշրջանի նկատմամբ։ Զախարովը թողել է արժեքավոր գիտական ժառանգություն։
Կարևոր է նաև նշել այն գիտական համարձակությունը, որ ուներ գիտնական Զախարովը։ Նա չէր սահմանափակվում զուտ գիտական հետազոտություններով, մի քանի անգամ մեկնել է Ղարաբաղ և ընդգրկվել Ադրբեջանի կազմած «սև ցուցակում»։ Վլադիմիր Զախարովը ե՛ւ գիտության, ե՛ւ անձնական համարձակության մարդ էր»,- ասել է Սաֆրաստյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.