Միրզոյան․ Իրավիճակը Հարավային Կովկասում անկայուն է Ադրբեջանի գործողությունների հետևանքով
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d'Arménie պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում անկայուն է Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների հետևանքով:
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ վերջ է դրվել ռազմական գործողություններին, իրավիճակը մնում է անկայուն: Դա կապված է այդ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից մի քանիսը չկատարելու, մասնավորապես, որոշ դրույթները խեղաթյուրելու, ռազմագերիներին և գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց չվերադարձնելու, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանության հետ»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը, տեղեկացնում է Azatutyun.am-ը:
Նրա խոսքով, Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.