Սամվել Բաբայանի ու Արամ Սարգսյանի կուսակցությունները Մեղրիում կկիսեն իշխանությունը
Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կոալիցիոն հուշագիր են ստորագրել ։ Տեղեկությունը հայտնում է «Հանրապետություն» կուսակցության կողմից Մեղրի համայնքում ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած Բագրատ Զաքարյանը։ Նա տեսանյութ է հրապարկել Facebook-ում, որում երևում է, թե ինչպես են ստորագրում հուշագիրը։
Հուշագրով նախատեսվում է համայնքային իշխանությունը բաժանել միմյանց միջև․ 5 տարվա առաջին կեսը` 2.5 տարին, կպաշտոնավարի «Հանրապետություն» կուսակցությունը, մյուս 2.5 տարին՝ «Ազատական» կուսակցությունը` ի դեմս Խաչատուր Անդրեասյանի:
«Համատեղ հուշագիր ենք ստորագրում 5 տարի կառավարման փուլերը միմյանց մեջ հավասարաչափ բաշխելու, կիսելու, կառավարելու համար։ Ինչի՞ համար ենք նշում համատեղ, որովհետև մենք կառավարումն իրականացնելու ենք մեկս մյուսի հետ՝ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև»,– հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.