«Հրապարակ». ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏ ՏԵՌՈՐԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի՝ հատկապես ճնշում են պաշտոնյաներին, որ նոյեմբերի 14-ին Կապանի ՏԻՄ ընտրություններում ապահովեն ՔՊ-ական թեկնածուի հաղթանակը։ Երեկ տեղեկություն ստացանք, որ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը մարզպետարանի աշխատողներին հանձնարարականներ է իջեցրել և մասնավորապես պետական հիմնարկների, հատկապես դպրոցների տնօրեններին մոբիլիզացնելու խնդիր է դրել: Կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը հրաժարվել է ենթարկվել, նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվել:
Մենք կապվեցինք Մերի Գանդալյանի հետ: Նա ասաց, որ իրեն ասել են՝ դիմում գրի գնա, բայց ինքն աշխատանքից ազատվելու դիմում չի գրել, և իր նկատմամբ ծառայողական քննություն են սկսել։ «Ազատման դիմում չեմ ներկայացրել, ծառայողական քննություն է սկսվել պարզապես»,- ասաց Գանդալյանը։
Հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն ստիպել են ՔՊ-ի օգտին աշխատել, պատասխանեց․ «Ստիպելու բան չի եղել, պարզապես ինձ առաջարկել են` դիմում գրել-հեռանալ, ես ասել եմ, որ չեմ գրում»։
Պարզաբանե՞լ են, թե ինչու են Ձեզ նման բան առաջարկում՝ հարցրինք Գանդալյանին։
«Դեռևս ոչ։ Ծառայողական քննությունը մինչև նոյեմբերի 9-ն է, լիազորություններս դադարեցված են, կսպասեմ ընթացքին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.