Последние новости

ՀՀ-ն պետք է առաջ տանի Արցախի հարցով «Ճանաչում հանուն փրկության» թեզը

ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ Հայաստանը պետք է առաջ տանի Արցախի հարցով «Ճանաչում հանուն փրկության» թեզը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանն էր Գևորգյանից հետաքրքրվել, թե հաջորդ տարի ծախսեր նախատեսվո՞ւմ են նաև Արցախի միջազգային ճանաչման առումով, և արդյոք քննարկվո՞ւմ է «Ճանաչում հանուն փրկության» թեզը։

«Այն, ինչ տեղի ունեցավ արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել։ Դրա լավագույն ապացույցն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո տարածքներում հայերի իսպառ բացակայությունն է»,-ասաց Գևորգյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման հարցով Հայաստանը սերտորեն համագործակցում է Արցախի ԱԳՆ-ի հետ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ