Կառավարությունը մերժեց «Հայաստան» դաշինքի առաջարկը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման, միաձայն քվեարկությամբ մերժեց ԱԺ «Հայաստան» դաշինքի ներկայացրած օրենսդրական առաջարկը։ Դրանով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը, որով քրեականացվել է անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը` տեղեկատվական կամ հաղորդակցության այլ միջոցներով։
Իր առաջարկը «Հայաստան» դաշինքը հիմնավորել էր նրանով, որ նշված հոդվածը լուրջ հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հետ:
Հեղինակների համոզմամբ՝ այդ դրույթով իշխանությունը մտադիր է եղել քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը հատկապես հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ:
Կառավարության ընդունած որոշման հիմնավորումներում հիշեցվում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցակազմը Քրեական օրենսգրքում ներառվել է շուրջ երեք ամիս առաջ` 2021 թվականի հուլիսի 30-ին, այն հիմնավորմամբ, որ բռնությամբ կատարված մեծ թվով հանցագործությունների պատճառը եղել է հենց տուժողի կողմից տրված վիրավորանքը։
«Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շեշտակիորեն նվազել է հանրային իշխանության և հանրային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ հարգանքը, նրանց հաճախ հայհոյում են հենց որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ հանրային գործունեություն իրականացնելու հետ կապված»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Բացի այդ, կառավարությունը գտնում է, որ քրեական օրենքին բնորոշ պետք է լինի կայունությունը, ուստի այս տեսանկյունից արդարացված չէ ընդամենը երեք ամիս առաջ քրեականացված հանցակազմը դարձյալ ապաքրեականացնելը։ Արդյունքում, այս հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը որոշեց մերժել ընդդիմության օրենսդրական առաջարկն ու նշված հոդվածը թողնել անփոփոխ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.
-
2025-07-29 08:37
Из 186 стран 154 могут удовлетворить потребности в 2–5 из 7 ключевых групп продуктов питания (фрукты, овощи, бобовые, продукты, содержащие крахмал, мясо, рыба и молочные продукты) за счет внутреннего производства. Об этом сообщает Nature Food.
-
2025-07-29 08:36
Глава фракции правящей партии «Гражданский договор» в Совете старейшин Гюмри Сарик Минасян вскоре будет назначен министром труда и социальных вопросов Армении. Об этом сообщает Aravot.am.