Խոստացել է Բաքվի բանտերից բերել Հայաստան ու անհետ կորած զինծառայողի մորից հափշտակել 7000 դոլար
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի Հանրապետությունում ունեցած հեղինակավոր կապերն օգտագործելով, կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ուղղությամբ` այդ կերպ ձեռք բերելով նրա վստահությունը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:
«Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ մոր հետ հետագա հանդիպումների ժամանակ Հ. Մ-ն, մոլորեցնելով վերջինիս, նախ որդու գտնվելու տեղի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, իսկ այնուհետև, նրան իբր Ադրբեջանի Հանրապետության բերդերից մեկից Բաքու քաղաք տեղափոխելու պատրվակով, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.430.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար ու 60.000 ՀՀ դրամ և, խաբեությամբ հափշտակելով նշված գումարը, օգտագործել անձնական կարիքների համար», – նշվում է հաղորդագրության մեջ:
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Մ-ն ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված հիմնավոր ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, և որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ. Մ-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:
«Քրեական գործի քննության ներկա փուլում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հիշյալ անձի կողմից նմանատիպ եղանակով կատարված հնարավոր այլ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ կասկածելի գործարքների մեջ մտնելուց՝ վստահեցնելով, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», – հայտնում են ԱԱԾ–ից, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.