ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել. Երևանը դեմ չէ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ առաջարկված այս փոփոխությանն այսօր ՀՀ կառավարությունը տվել է իր համաձայնությունը` գործադրի հերթական նիստում հավանություն տալով ՀԱՊԿ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրության ստորագրման առաջարկին։
Նշենք, որ արձանագրության նախագիծը ներկա պահին ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխհամաձայնեցման փուլում է։
Ղրղզական կողմը առաջարկել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցման դրույթից բացի կանոնադրության մեջ ներառվեն նաև այն դեպքերը, որոնք կարող են հանգեցնել նման հետևանքի։ Բայց Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը Ղրղզստանի այդ առաջարկը չեն ընդունել այն պատճառով, որ դժվար է կանխատեսել և ամրագրել այն բոլոր դեպքերն ու հանգամանքները, որոնց առկայության պարագայում Արտաքին գործերի նախարարների խորհուրդը Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին առաջարկությունը:
Բացի այդ, սպառիչ ցանկ նախատեսելու պարագայում հետագայում կարող են ի հայտ գալ չնախատեսված այլ դեպքեր, ու արդյունքում կարիք կլինի կրկին փոփոխել կանոնադրությունը` արդեն ամրագրված ցանկում ավելացնելով նոր հիմքեր։
ՀԱՊԿ կանոնադրության մեկ այլ կետով էլ առաջարկվում է կազմակերպության համագործակցության ոլորտների շարքում ավելացնել նաև կենսաբանական անվտանգության ոլորտը։ Այս առաջարկին ևս ՀՀ կառավարությունը տվել է իր համաձայնությունը։
ՀԱՊԿ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրության ստորագրման առաջարկն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը, որից հետո հայկական կողմը կստորագրի միջազգային համապատասխան փաստաթուղթը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ գործող կարգավորումներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վաղաժամկետ կարող է ազատվել այդ պաշտոնից միայն տվյալ երկրի կողմից հետկանչի տարբերակով, որի համաձայնությունը պետք է տա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».