Последние новости

ԱԳՆ․ Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության և ինքնիշխանության հաշվին

Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության, կենսական շահերի հաշվին։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն է։ «Տարածաշրջանի ապաշրջափակումը հիմք է խաղաղ և փոխշահավետ համագոյակցության մթնոլորտ ստեղծելու համար։ Այդ տեսանկյունից կարևոր է 2021թ հունվարի 1-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը։ Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր մասնակիցները կառուցողական դիրքորոշում են ցուցաբերում և ձեռնարկում պրակտիկ քայլեր»,-նշեց նա, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ