Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին, նոյեմբերի 2-ին և 3-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է որոշ կոնգրեսականների:
«Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումների ժամանակ պետական նախարարը հակիրճ ներկայացրել է Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությանը միջազգային հանրության կողմից տուրք տալու պատճառով պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման գործում միջոցների զգալի սղություն կա: Այդ համատեքստում նա շեշտադրել է Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ առկա անվտանգության ու մարդասիրական կարիքների ու առանձնահատկությունների հաշվի առնմամբ:
Պետական նախարարը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում՝ ակնկալիք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:
Նա կարևորել է Արցախի միջազգային կարգավիճակի հարցի արդարացի ու արագ լուծման անհրաժեշտությունը արցախցիների երկարաժամկետ անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում:
Արտակ Բեգլարյանը նաև այցելել է Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին, ծանոթացել այնտեղ առկա հնարավորությունների հետ և քննարկել Արցախին առնչվող գրականության շարունակական ավելացման մեխանիզմները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:02
Риск развязывания широкомасштабной войны в регионе в результате обострения кризиса Израиль-Иран беспрецедентно высок. Такое мнение в интервью Sputnik Армения высказал заведующий кафедрой иранистики факультета востоковедения Ереванского государственного университета, иранист Вардан Восканян.
-
2025-06-13 17:45
Азербайджан пока не дал официального ответа на предложения Армении по разблокированию коммуникаций в регионе. Об этом в ответ на вопрос корр. Арменпресс заявил на брифинге секретарь Совета безопасности Армении Армен Григорян.
-
2025-06-13 17:43
Израиль нанес очередной удар по городу Тебриз, расположенному на северо-западе Ирана, передает РИА Новости со ссылкой на иранское агентство Nour News.
-
2025-06-13 17:41
Баку еще не отреагировал на данные о нарушениях перемирия со стороны азербайджанских ВС, переданные Арменией, сказал секретарь Совбеза Армен Григорян журналистам на полях форума APRI в Ереване.