Последние новости

Ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքին, եթե...

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, եթե կորցնի ¼ + 1 ձայն ձևաչափը։ Ընդդիմադիր ուժերի կազմակերպած համաժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Եթե ստեղծվի նման իրավիճակ, ապա մեր մասնակցությունը կդառնա ձևական, և մենք կամա թե ակամա մաս ենք կազմելու հրեշավոր հանցագործությունների պարտակմանն ու քողարկմանը։ Մեր քաղաքական և մասնագիտական հիմնական թիրախն է դրվագ առ դրվագ բացահայտել այս իշխանության կողմից հայկական պետականության և Արցախի դեմ կատարված դավաճանական հանցագործությունների ամբողջ ծավալը»,- ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Այս համատեքստում Ղազինյանը նշեց, որ խորհրդարանում և Սահմանադրական դատարանում ընդդիմությունը պայքարելու է այն փոփոխությունների դեմ, որոնք թույլ չեն տա «ամեն պատահածի» մասնակցել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ