Ադրբեջանի արտգործնախարարը խոստովանել է. Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Ղարաբաղի դեմ
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանն ընտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը։
Ըստ ԱՊԱ-ի` Ջ.Բայրամովը նշել է, որ «հակառակ կողմն ընտրել է մեր ժողովրդի ու պետության դեմ ագրեսիայի և ռազմական սադրանքների ուղին` այս քաղաքական գործընթացի արգելակման, դրա արհեստական ձգձգման հարթությունից»։
«Բնականաբար, սա, եթե կարելի է այդպես ասել, լցվել է Ադրբեջանի համբերության բաժակը։ Մեր երկրի սահմանադրությանը և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր պահանջներին համապատասխան՝ Ադրբեջանը հակահարձակողական օպերացիա սկսեց։ 44-ամյա\ պետք է լինի 44-օրյա\ Հայրենական պատերազմի արդյունքում, օկուպացիայից ազատագրվեցին մեր 7 շրջանները, Շուշա քաղաքը, այդ թվում՝ մեր 9 քաղաքները և հարյուրավոր բնակավայրեր։ Ադրբեջանը վերականգնեց միջազգային փաստաթղթերում նշված իր սահմանները՝ հայ-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական պետական սահմանները»։
Ադրբեջանցի նախարարի անկեղծությունը, ով հրապարակավ ընդունեց ագրեսիայի փաստը, որը նա «հակահարձակողական օպերացիա» է կոչում, աննախադեպ է։ Փաստորեն, Բայրամովը խոստովանեց, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի բոլոր հնավարոր և անհնարին նորմերը՝ ագրեսիայի ակտ կատարելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Միաժամանակ, ադրբեջանցի նախարարը անազնիվ է, խոսելով «միջազգային փաստաթղթերում նշված սահմանների վերականգնման մասին»։ Չլինելով ԱԽՍՀ իրավահաջորդը՝ Ադրբեջանը չունի իրավական հիմք Խորհրդային Ադրբեջանի սահմաններին հավակնելու համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.