Последние новости

Քերոբյան․ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ վարչապետին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսումները 2021թ–ին չիրականանան։

Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե- 2022–ի քննարկման ժամանակ` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հարցին։

«Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող պատասխան տալ ինֆլյացիայի համար։ Իսկ անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,– ասաց Քերոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ