Последние новости

ՌԵԺԻՄԸ ՀԱՏԵԼ Է «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ». ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ

«Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին...»

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածն ասում է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Դա նշանակում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած ֆիզիկական ոտնձգություն Հիմնական օրենքի բացահայտ խախտում է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով, լիագումար նիստերի դահլիճից անվտանգության ծառայողները բռնությամբ դուրս բերեցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, իսկ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հրամանով նույն հսկիչները ԱԺ ամբիոնից քարշ տալով հեռացրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

Մկրտչյանն իր խոսքում նշել էր, որ Փաշինյանը խորհրդարան է բերել իր թիկնազորը, իսկ Մանուկյանը դավաճան էր անվանել Արցախն ուրացողներին: Ընդդիմության երկու ներկայացուցիչների արտահայտություններում հայհոյանքի մի բառ անգամ չկար, խոսնակն ու իր տեղակալը ողջ երկրի աչքի առաջ (երկու նիստերն էլ հեռարձակվում էին ուղիղ եթերով) խախտեցին Սահմանադրության հոդվածը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին...»։

Երկու պատգամավորներն էլ իրենց հայտարարություններում առաջնորդվել են խղճով ու համոզմունքներով։ Ռեժիմը խախտեց Սահմանադրությունը, իսկ ռեժիմի պարագլուխն ու խորհրդարանական ուսապարկերի նոր կազմավորման կնքահայրը կազմակերպեց իր քարոզչամեքենայի հարձակումն ընդդիմադիր խմբակցությունների վրա։ Այդ գրոհն իր բարձրակետին հասավ Հանրային հեռուստատեսության եթերում, երբ ռեժիմի գլխավոր խոսափող Պետրոս Ղազարյանը մեղադրեց խորհրդարանական փոքրամասնությանը նրանում, թե վերջինս հրաժարվել է իր գլխավոր խնդրից։ Գլխավոր մեղադրյալի դերում նշվում էր Արծվիկ Մինասյանը։

Ղազարյանը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեց այն բանում, թե նա հրաժարվել է իշխանափոխություն իրականացնելու ազդարարված նպատակից՝ պայքարի փողոցային մեթոդներին ավելացնելով խորհրդարանական ամբիոնը։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո ընդդիմությունը սեպտեմբերի 26-ին երթ էր կազմակերպել դեպի Եռաբլուր և 10-րոպեանոց ակցիա Կառավարության շենքի մոտ։ Փողոցային պայքար որպես այդպիսին չկա։ Մինասյանը դրան պատասխանեց, որ «Հայրենիքի փրկության շարժումը» գոյություն ունի, իսկ «եթե իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ հրաժարվում է փրկել Հայրենիքը, ապա այդպիսի իշխանությունից պետք է հրաժարվել»: Հաջորդ բոլոր օրերին Մինասյանին սոցցանցերում հիշեցնում էին, որ ընդդիմադիր խմբակցությունները իշխանության օրենսդիր մարմնի մասն են։

Մինասյանն ասաց նաև, որ խորհրդարանական ընդդիմությունը չի փակել ընդդիմադիր մյուս ուժերի ճանապարհը, հետևաբար՝ ցանկացած ուժ կարող է ինքն էլ պայքարի ելնել ռեժիմի դեմ, իսկ խորհրդարանական կուսակցություններն այս փուլում փորձում են համոզել ժողովրդին, որ իշխանությունը չպետք է գնա սեպարատ բանակցությունների, եթե գործում է ի նպաստ ժողովրդի շահերի: Պատգամավորը նաև դժգոհեց, որ «Փաշինյանը երկրի ներսում հիմնական քաղաքական դերակատարներին չի տեղեկացնում բանակցությունների օրակարգի և բովանդակության մասին»: Կրկնվում է 44-օրյա պատերազմից առաջ ստեղծված իրավիճակը։ Թուրք-ադրբեջանական ագրեսիայից ոչ շատ առաջ Փաշինյանը, հիշեցնեմ, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք»։

Մայիսի 12-ից երկու մարզերի տարածքների բռնազավթման խորապատկերին, 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարության ստորագրման տարելիցի նախօրեին, ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը ստորագրելուց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հրաժարումից հետո՝ Փաշինյանի նկատմամբ խորհրդարանական ընդդիմության բանավոր դժգոհությունները այնքան էլ տեղին չեն թվում։ Ռեժիմը վաղուց հատել է բոլոր «կարմիր գծերը», իսկ խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է ձևացնել, թե բոլոր հարցերը կարելի է լուծել բանավոր համոզման միջոցով։ Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած հայտարարությունը ստորագրելուց հրաժարվելը վերջին կաթիլն էր…

Պատասխանելով ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին՝ Մինասյանը գանգատվեց, որ իշխանությունը լայնածավալ գրոհ է իրականացնում ՀՅԴ-ի դեմ։ Հիշեցնեմ, որ Դաշնակցությանը քննադատում են այն բանի համար, որ 2017-ին կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրելուն, իսկ 2018-ին աջակցեց իշխանափոխությանը՝ կողմ քվեարկելով նույն այդ պաշտոնում Փաշինյանին ընտրելուն։ 130–ամյա պատմություն ունեցող կուսակցությունը Փաշինյանի կառավարություն գործուղեց իր նախարարին, որը հեռացվեց պաշտոնից 2018 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի զավթման ժամանակ։

Ղազարյանը Մինասյանին հիշեցրեց, որ ՀՅԴ-ն խորհրդարան չի անցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով, իսկ 8-րդ գումարման խորհրդարանում հայտնվել է միայն երկրորդ նախագահի շնորհիվ: Կուսակցությանը ներկայացվող դժգոհությունների ցուցակը կզբաղեցներ թերթի մի քանի սյունակ, ընդ որում ոչ բոլոր դժգոհություններն են մերկախոս…

«Կարմիր գծերը» հատված են, բայց…

Ընդդիմության կողմնակիցները քննադատում են խորհրդարանական փոքրամասնությանը նույնպիսի եռանդով, ինչպես որ Փաշինյանի քարոզչամեքենան։ Դրանից ոչ մի տեղ չես փախչի, այդպիսին է իրականությունը։

«Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցություններին մշտապես հարց են ուղղում. ինչպիսի՞ն է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի (ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ) խոստացած նոր որակի ընդդիմությունը: Ինչո՞վ է դրսևորվում այդ նոր որակը։

Այն նկատառումը, որ ընդդիմության կողմնակիցների անվան տակ խորհրդարանական փոքրամասնության վրա տակառ է գլորում փաշինյանական «ֆեյքերի ֆաբրիկան», տվյալ դեպքում ավելորդ չի լինի, բայց անհնար է չնկատել, որ խորհրդարանական ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը վերջին ամիսներին շատ է փոխվել։ Անհնար է չնկատել, որ ընդդիմության իրական կողմնակիցներն ու մտածող հանրությունը հիասթափված են և արդեն չեն հավատում, որ փողոցային պայքարի խոստացված ակտիվացումը կմոտեցնի ռեժիմի հրաժարականը։

Նոյեմբերի 8-ի հանրահավաքի կարգի մեկանգամյա ակցիան ևս մեկ անգամ կհիշեցնի իշխանության հանցագործությունները, կնշի թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի, 5 հազար հայ զինվորների մահվան և պայմանավորված պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսի կորստի մեղավորներին: Դրանից հետո կրկին արդիական կդառնա հարցը. ի՞նչ անել։

Այսօր ավելի տեղին է խոսել իշխող ռեժիմի «նոր որակի» մասին, քան խորհրդարանական ընդդիմության։ Ռեժիմը բացահայտորեն խոչընդոտում է 94-րդ հոդվածի իրականացմանը։ Չեմ խոսում արդեն ԿԸՀ-ի սանկցիայով և գլխավոր դատախազի միջնորդության շրջանցումով պատգամավորներին կալանավորելու մասին։ Ռեժիմն ամեն օր խախտում է Սահմանադրությունը, իսկ դրա պարագլուխը բացահայտ հասկացնել է տալիս, որ իր դեմ խաղ չկա։

Ռեժիմը հատեց «կարմիր գծերը», երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրաժարվեց ստորագրել ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը առաջիկա բանակցությունների վերաբերյալ։ Այ թե որտեղ էր պետք վերջակետ դնել, այլ ոչ թե հաջորդ օրը քննարկել բյուջեի նախագիծը այդ խմբակցության ներկայացուցիչների հետ…

Ռեժիմը ցուցաբերում է բացարձակ անպատժելիություն, Փաշինյանը մշտապես հասկացնել է տալիս, որ իր ձեռքերն անկաշկանդ են, և քանի դեռ նա գործում է արտաքին ուժերի ցուցումով, երկրի ներսում կարող է կամայականություններ անել ամեն օր ու ամեն ժամ։ Այս պայմաններում ընդդիմադիր խմբակցությունները ստիպված են կա՛մ հետևել Փաշինյանի խաղի կանոններին (իսկ խորհրդարանի պատերի ներսում այլ կանոններ չկան ու չեն կարող լինել), կա՛մ հրաժարվել մանդատներից և դուրս գալ փողոց…

Թե որքանով արդյունավետ կլինի այդ քայլը, դժվար է ասել։ Ըստ Սահմանադրության (հոդված 89, կետ 1)՝ «Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից»: Ընդդիմադիր պատգամավորների ելքը կարող է խախտել այդ հոդվածը, քանի որ մեծամասնության խմբակցությունը բաղկացած է 71 պատգամավորից, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7։ Անհրաժեշտ թվաքանակի բացակայությունը դժվար թե հանգեցնի խորհրդարանի լուծարման, ռեժիմը թքած ունի Սահմանադրության վրա…

Մեծ հաշվով, ներկայիս ներքաղաքական իրավիճակի ելքը կախված է ժողովրդի հետ ընդդիմադիր կուսակցությունների աշխատանքից և փողոցային ռեսուրսի ակտիվացման աստիճանից։ Արտախորհրդարանական ուժերի թիվը, որոնք խորհրդարանական ընդդիմությանը կոչ են անում հրաժարվել մանդատներից, ավելանում է օրըստօրե, իսկ ընդդիմությունը զբաղված է մշտական հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի օրինագծի քննարկմամբ: Պատգամավոր Մինասյանին, մասնավորապես, հետաքրքրում է կանանց կրճատման հարցը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈ՛ՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
      2022-02-19 09:01

      Դադարը մոտենում է ավարտի՞ն Գեղարքունիքում իրենց դիրքերի գնդակոծման մասին ադրբեջանցիների ապատեղեկատվությունը չի կարելի գնահատել այլ կերպ, քան սադրանք և նախապատրաստություն նոր պատերազմի: Քաղաքագետներն արդեն նշում են ժամկետը. վաղ գարնանը։ Բացառված չէ, որ սողացող բռնազավթմանը փոխարինելու գան դիրքային մարտերը, որոնք կոչված են արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումով…

    • ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ. ՌԵԺԻՄԸ ՏԱՊԱԼՄԱՆ ԵԶՐԻ՞Ն Է
      2021-11-09 10:53

      Կապիտուլյացիային գումարվեց օկուպացիան Կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իշխանությունը դեռ չի լուծել ոչ մի խնդիր և չի կատարել ոչ մի խոստում։

    • ՊԱՅՔԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ ԱՐՏԱՔԻՆ ՏՊԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
      2021-10-13 08:54

      «Աբսոլյուտիզմը» կարագացնի միջկուսակցական բանակցությունները Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանափոխության գործընթացը հաջողությամբ կպսակվի, եթե պայքարն ուղղված լինի այս իշխանությանը հեռացնելուն, այլ ոչ թե իշխանության գալուն, մնում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը պահանջում է արտակարգ մոտեցումներ, միայն այդ դեպքում փողոցային պայքարի նոր ալիքը կհասնի նպատակին և հաջողությամբ կպսակվի։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո հասունացել է միասնական նպատակի շուրջ իրական ընդդիմությանը միավորելու կոնկրետ քայլերի անհրաժեշտություն։

    • ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ
      2021-03-29 19:07

      Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում: