Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունը․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ ներկայացուցիչներին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել արցախյան 44-օրյա պատերազմին։
«Հայկական կողմն ընդգծել է, որ ԵԽ-ին անդամակցելիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են բացառապես խաղաղ միջոցներով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, մինչդեռ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած այս պարտավորության բացահայտ խախտում էր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ Արցախում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը։
ԱԳ նախարարն շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Ընդգծվել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.