Թևան ՊՈՂՈՍՅԱՆ․ ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՈՐԵՎԷ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ
Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի տղան է, և ինչպես հայր Ալիևը 1994 թվականից չգնաց պայմանավորվածությունների, այդպես էլ որդին իր ղեկավարման տարիներին չի ուզում գնալ պայմանավորվածությունների՝ Արցախյան հակամարտության լուծումը պատկերացնելով միայն ուժային մեթոդներով։ Այս մոտեցումներն ունեցող մարդը, բնական է, որ պետք է շտապի՝ հայկական կողմին ստորագրել տալու մի բան, որով իրավունքներն Ադրբեջանի ձեռքը կհանձնվեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքուն պատրաստ է խաղաղ բանակցություններ սկսել և խաղաղ համաձայնագիր ստորագրել։
«Ալիևի քաղաքականությունը հասկանալի է։ Սրան պետք է հակադրվեն հայկական ոչ շտապողականությունը, ճիշտ հաշվարկները և մեր ազգային երազանքն առաջ տանելը։ Իրենց կողմից շտապողականությունը հասկանում եմ, բայց երբ հայկական կողմն է խոսում շտապողականության մասին, դա անհասկանալի է»,- ասաց քաղաքագետը։
Թևան Պողոսյանը հարց հնչեցրեց՝ իսկ ո՞վ է ասել, որ ընդհանրապես պետք է որևէ համաձայնագիր կնքել։
«Ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվում է, մեզ զրկում է ազգային իրավունքներից՝ հատկապես ապագա սերնդին։ Եթե մենք պատկերացնում ենք, որ պետք է ձևավորել հզոր պետություն, ուզում ենք, որ մեր երեխաները, թոռները, կոռները հզոր երկրում ապրեն, ինչո՞ւ ենք նրանց զրկում այն իրավունքներից, որոնք նրանք կարող են իրենց ժամանակ ավելի լավ իրագործել։
Մեր խնդիրը պետք է լինի սեփական սխալների և ուրիշների օրինակների վրա դասեր քաղելը, որ գիտակցենք՝ ինչպես հզոր երկիր կառուցենք։ Դրա համար ես չգիտեմ՝ ինչ ենք ստորագրելու։ Եթե փաստաթուղթ է գալու, որտեղ ասելու են, որ ճանաչում են Արցախի Հանրապետությունը, ԱՀ տարածքների օկուպացիան, և Ադրբեջանը հետ է քաշվում 1994 թվականին ձևավորված սահմաններ, դա այլ մոտեցում է։ Բայց ի՞նչ եք մտածում՝ ի՞նչ է լինելու «խաղաղության» փաստաթղթում։ Դրա համար ի՞նչու մենք պետք է ստորագրենք որևէ բան»,- նշեց Թևան Պողոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.
-
2025-07-21 10:45
Учитывая заявления президента Дональда Трампа 15 июля во время его встречи в Белом доме с генеральным секретарем НАТО Марком Рютте, в которых он предположил, что мир между Арменией и Азербайджаном может быть достижим, сопредседатели Армянской ассамблеи Америки Оскар Татосян и Талин Якубян на этой неделе направили письмо госсекретарю США Марко Рубио с призывом освободить всех армянских заложников, удерживаемых Азербайджаном, включая «политическое руководство Нагорного Карабаха (Арцаха)», и обеспечить право на возвращение.