Աղքատության մակարդակը Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով
Համաշխարհային բանկի գնահատականներով` աղքատության մակարդակը Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով։ Այսօր ԱԺ–ում աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը։
«Հայաստանում դեռ պաշտոնական վիճակագրություն չկա աղքատության ներկա վիճակի մասին, բայց Համաշխարհային բանկի գնահատականներով` աղքատության մակարդակը մեր երկրում աճել է»,– ասաց նա` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվելով, թե ինչ է անում այս ուղղությամբ կառավարությունը։
Նախարարը նշեց, որ կառավարությունը փորձում է լուծել խնդիրը։ Խաչատրյանի խոսքով` գնաճը կարճաժամկետ հատվածում վնասել է հասարակության բոլոր սոցիալական շերտերին, ոչ միայն նրանց, ովքեր սոցիալական նպաստների, կենսաթոշակների պատճառով ավելի շատ են կախված կառավարության որոշումներից։
«Բայց փորձում ենք քայլերի հաջորդականությունը դասավորել այնպես, որ չվտանգենք երկարաժամկետ կայունությունն ու երկարաժամկետ ծրագրերը»,– ասաց Խաչատրյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ 2022 թվականի բյուջեով սոցիալական ոլորտի հատկացումներն աճել են 15 տոկոսով` հասնելով 580 միլիարդ դրամի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.