Последние новости

Ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Գորիսի նստավայրում այս պահին ընթանում է Գորրիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը:

 


Դրսում հավաքվել են Առուշանյանի մի քանի տասնյակի հասնող աջակիցները: Նրանց խմբում են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորները:

Այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը դիրքորոշում է հայտնելու Առուշանյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ: Այն վերաբերում է տեսակցությունների արգելքը հանելուն, տեղեկացնում է News.am:

Նշենք, որ այսօր կքննարկվի նաև Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը, նման միջնորդությամբ հանդես է գալու պաշտպանական կողմը:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների նիստին մասնակցում է նաև Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Լուսինե Ավետյանը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ