Ադրբեջանական պատրանքներ․ Բաքվում Հայաստանին համեմատում են Գերմանիայի հետ և պահանջում խաղաղ պայմանագիր կնքել
Շարունակելով ամեն ինչ գլխիվայր շրջելու քաղաքականությունը՝ Ադրբեջանում առաջ են տանում «զոհի» գաղափարը՝ Հայաստանին ներկայացնելով որպես «ագրեսոր»։
«Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաշտության պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, ինչո՞ւ այն չպետք է ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ԱՊԱ-ն։ «Ադրբեջանի առաջարկները հայտնի են Հայաստանին։ Հայ հասարակությունը պետք է փոխվի նաև քաղաքականապես, հոգեբանորեն և ընդունի իր հարևանների հետ խաղաղ գոյակցությունը։ Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման հաշտության պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, ինչո՞ւ այն չպետք է ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերն այս ուղղությամբ»,-ասել է Հաջիևը՝ ակնհայտորեն համեմատելով Հայաստանը Գերմանիայի հետ։ Նրա խոսքով՝ մինչ 44-օրյա պատերազմը «իր համար շատ դժվար էր արտասահմանյան միջոցառումներին ելույթ ունենալ որպես պարտվող երկրի ներկայացուցիչ»։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիր կա, և այդ հարաբերությունները պետք է փոխվեն։ «Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը»,-ընդգծել է Հաջիևը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի ցույց են տալիս, որ Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Սրան պետք է վերջ տալ։ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»: Միաժամանակ, Հաջիևն ընդգծել է, որ Հարավային Կովկասում այլ պետություն ստեղծելու Հայաստանի մտադրությունը ձախողվել է։ Այսպիսով, խեղաթյուրելով պատմությունն ու իրականությունը, շանտաժի և սպառնալիքների միջոցով Ադրբեջանը փորձում է ստիպել հայկական կողմին ճանաչել իր տարածքային ամբողջականությունը՝ մոռանալով, որ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի անկախության հռչակման ժամանակ Լեռնային Ղարաբաղն իր կազմում չէր։ Հաջիևը չի հիշատակել գերիների մասին, որոնց Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել արդեն մեկ տարուց ավել, ռազմական հանցագործությունների, գերեվարված հայերի, այդ թվում՝ ծերերի և կանանց, մշակութային հուշարձանների ոչնչացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառների և սանձազերծած ագրեսիայի մասին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 17:07
«Люди, которые по устным указаниям Алиева пытаются исказить Конституцию РА, внезапно вспомнили, что законы РА важны, когда в Швеции принимается арбитражное решение, требующее приостановить посягательства Никола на АО "Электрические сети Армении" (на время забудем, что этот так называемый закон на самом деле был "слеплен" за несколько дней и очевидно противоречит Конституции – это николовская пустышка)», – пишет военный эксперт Карен Вртанесян
-
2025-07-23 17:04
Решение Арбитражного института Торговой палаты Стокгольма подлежит немедленному исполнению. Об этом заявил в ходе пресс-конференции руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.
-
2025-07-23 16:58
Председатель Комиссии по регулированию общественных услуг Армении не уполномочен оценивать вопрос применимости мер по обеспечению, предусмотренных актом, принятым 22 июля 2025 года, в результате арбитражного спора, учитывая, что порядок признания и исполнения иностранных арбитражных решений определен законодательством Армении и международными договорами. Об этом говорится в заявлении, распространенном главой КРОУ в связи с муссируемыми в прессе сведениями.
-
2025-07-23 16:52
Власти Армении уже согласились передать США контроль над «Зангезурским коридором», который должен соединить основную часть Азербайджана с Нахичеванью, утверждает издание Periodista Digital, ссылаясь на содержание «секретного меморандума» между Арменией, Азербайджаном и США