Սիդնեյում հեռացրել են ադրբեջանական գովազդային վահանակը, որով կոչ էր արվում այցելել Շուշի
Ավստրալիայի հայ համայնքի ճնշման տակ Սիդնեյի մի շարք աչքի ընկնող հատվածներում հեռացրել են ադրբեջանական գովազդային վահանակները, որոնցով փառաբանվում էր Բաքվի հաղթանակը՝ Արցախի նկատմամբ:
Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ Շուշիի պատկերով պաստառները իրենից ներկայացնում էին ճամփորդական գովազդ՝ կոչ անելով ավստրալացիներին ճամփորդել դեպի Շուշի:
Գովազդային վահանակի վրա պատկերված էր նաև մանուշակագույն թռչունը, որը խորհրդանշում է Ադրբեջանի «հաղթանակի օրը»: Փաստացի, Բաքվի «հաղթանակը» այդ քայլով քողարկվել է ադրբեջանական զբոսաշրջության գովազդային ակցիաների ներքո, որոնցում ավստրալացիներին կոչ էին անում մեկնել Ադրբեջանի կողմից օկուպացված պատմական հայկական Շուշի: Վահանակներում բերդաքաղաքի լուսանկարի վրա նշված է ՝ «Հիասքանչ Ադրբեջանը։ Ուսումնասիրեք չբացահայտվածը»։
Այս քայլի մասին հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։
Ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրած նամակում Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերիանը անհապաղ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վահանակներն օգտագործվել են բռնապետի հանցագործությունների փառաբանման համար:
«Վահանակների վրա գովազդվում էր բռնապետերի ՝ ցեղասպանությունների հերոսացումը։ Տնօրենին բացատրեցինք, որ դրա իրական նպատակը ոչ թե զբոսաշրջության առաջխաղացումն է, այլ վիրավորանքներ ու վնաս հասցնելը մեր համայնքին»,- ասված է հայտարարությունում, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.