Պաշտպան․ Առուշանյանին լռեցնել չեն կարողանալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առուշանյանի միավորված քրեական գործում երկու խափանման միջոց կա՝ գրավ և կալանք․ այս պարագայում օրենքն ասում է, որ մեղադրյալի համար պետք է ընտրվի բարենպաստ տարբերակը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, News.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվում էր երկու առանձին քրեական գործ, միջնորդություն արեցինք, և դատարանը նախորդ դատական նիստում այդ գործերը միացրեց, որովհետև նպատակահարմար չէր գնալ Կապան, մյուսին Գորիսում մասնակցել։ Հետո առաջացավ այս խնդիրը, որով հանդես եկանք, որովհետև Քրեական դատարավարության օրենսգրքով հստակ նշված է, որ մարդը չի կարող մի գործով համ տուժողի ներկայացուցիչ լինել, համ վկա։ Տուժողի ներկայացուցչի՝ վարույթի հեռացվելու մեր միջնորդությունը բխում է օրենքից։ Քանի որ գործերը միավորվել են մեկ քրեական գործում, Առուշանյանի վերաբերյալ երկու խափանման միջոց է՝ մեկը գրավ, մյուսը՝ կալանք, բայց մի անձի վերաբերյալ երկու խափանման միջոց լինել չի կարող։ Այն գործով խափանման միջոց էր ընտրված գրավ 2 միլիոն դրամի չափով, այս գործով ընտրված է գրավ։ Այս պարագայում օրենքն ասում է, որ բարենպաստ է մեղադրյալի համար։ Բնական է, որ գրավն է բարենպաստ»,- նշեց նա։
Մելքոնյանի խոսքով՝ անընդունելի են այն հայտարարությունները, թե Առուշանյանը պատերազմի չէր մասնակցել։
«Ես ամաչում եմ այդ մարդկանց փոխարեն, որոնք նման հայտարարություններով էին հանդես գալիս։ Մարդուն մեղադրում եք ենթադրելի հանցանքի մեջ, հասկանալի է, բայց մարդու հայրենիքի նվիրվածությունը, կռված լինելն ուրանալն ի՞նչ է։ Հո մենակ չենք եղել ես ու Առուշանյանը, մեզ հետ եղել են հարյուրավոր մարդիկ։ Այս մարդկանց աչքերի մեջ ո՞նց եք նայում, ո՞նց եք ուրանում արածը։ Բա ո՞վ է դիրքերը պահել, ո՞վ է մարտական գործողությունների մասնակցել։ Իմ հեռախոսի մեջ հարյուրավոր կադրեր ունեմ, որ ցույց տամ, այդ ասողներն ի՞նչ են ասելու։ Փոխանակ այն մարդկանց, որոնց մեջ այս ուժը, էներգիան, հայրենասիրությունն ավելի զարգացնեն, փորձում են այս ձևով լռեցնել։ Առուշանյանին չեն կարողանալու լռեցնել։ Առուշանյանն այդ տեսակը չէ»,- հավելեց Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։
Ավելի վաղ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այսօր դատարանը որոշում է կայացնելու տեսակցությունների արգելքի վերաբերյալ: Նա հավելել էր, որ երբ բուն դատաքննության փուլը սկսվի, ընթերցվի մեղադրական եզրակացությունը պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.