ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհության Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփվելիս
Ռուսաստանը չի հավակնում էքսկլյուզիվ իրավունքների Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփման հարցում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ:
«Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհության Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփվելիս՝ չնայած այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկարատև և սերտ բարեկամությունը, մասշտաբային գործընկերությունը ոլորտներում: Մենք ներկայանում ենք հանուն միջազգային հանրության պոտենցիալի արդյունավետ օգտագործմանը՝ փոփոխված տարածաշրջանային իրողությունները ադեկվատ կերպով հաշվի առնելով»,-ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց կարելի է հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվության տարածումը, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»: «Այդպիսի հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, ծառայում են ակնհայտ արտաքին պատվերին և իրականության հետ աղերս չունեն»,-ընդգծված է հայտարարության մեջ:
Ռուսական կողմի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, հենվել են շահերի բալանսի, Բաքվի ու Երևանի ինքնիշխանության ու շահերի վրա:
«Մեր մի շարք նախաձեռնություններ չի հաջողվել համաձայնեցնել, և դա նորմալ է: Փոխարենն արդեն հաստատված համաձայնությունը փորձված է և արդյունավետորեն իրագործվում է գործնականում»,-ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.