Քաղաքագետ․ «3+3» ձևաչափը կենսունակ չէ
«3+3 ձևաչափը, որում միաժամանակ կարող են ներգրավված լինել Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը, պարզապես չի կարող աշխատել»,- փորձագիտական քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քաղաքագետը այս ձևաչափի էական խոչընդոտ համարեց տարածաշրջանային երկրների միջև առկա հակասությունները։
«Նույնիսկ եթե ֆորմալ այդ ձևաչափը գոյություն ունենա, ու պատկերացնենք, որ ստորագրվել են համաձայնագրեր, փաստաթղթեր, եղել են հայտարարություններ, միևնույն է, այդ ձևաչափը չի աշխատի: Պատճառն այն է, որ այս 6 երկրների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև ամբողջությամբ հակադարձ բևեռներում են: Այն, ինչ ուզում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, մյուս երկրները, մեկը մյուսին հակասում են»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան այս ձևաչափ գաղափարն առաջ քաշելով՝ փորձում է Հարավային Կովկասում հաստատել իր ազդեցությունը՝ որպես որոշում կայացնող ու դա ինստիտուցիոնալիզացնել, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: