Մասիսի քաղաքապետ․ Մեր թեկնածուներին սպառնում են
Մասիսի քաղաքապետ, ՏԻՄ ընտրություններում Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը 24news.am-ի հետ զրույցում հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, համաձայն որոնց ավագանու իր ցուցակում ներառված անձանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
«Այո, կան նման դեպքեր։ Մարդկանց անունից զանգեր են գալիս մեր թեկնածուներին, որոնք ընդգրկված են ավագանու ցուցակում և կարճ ասում են այսպես՝ կամ ցուցակից եք դուրս գալիս, կամ ձեզ աշխատանքից կհեռացնենք», - ասել է Համբարձումյանը։
Նա կարծիք է հայտնել, որ նման գործելաոճը արդյունքներ չի տա։
«Մեր քաղաքացիները խելացի են, քաղաքացիներին պարտադրել, ստիպելով չեն կարող տանել ընտրությունների և իրենց ուզածն անել», - նշել է Մասիսի քաղաքապետը։
Հարցին՝ կոնկրետ որտեղից են ճնշումները, Համբարձումյանը պատասխանել է, որ մի քանի զանգ մարզպետարանից է եղել։
«Փորձում են վախեցնել, որ ինձ չսատարեն և իրենց թեկնածուի օգտին քվեարկեն։ Փորձում են ճնշումների միջոցով, բայց վստահ եմ՝ չեն հաջողի», - ասել է նա։
Դավիթ Համբարձումյանը հայտնել է նաև, որ որոշ գյուղապետեր ընդգրկվել են ՔՊ ցուցակներում կոնկրետ պատճառով։
«Սա ես վարչական ռեսուրսի կիրառում եմ համարում, որովհետև գյուղապետերի մեծ մասն ինձ ասում է՝ քրեական գործեր կան մեր նկատմամբ հարուցված, չենք կարող չներառվել այդ ցուցակներում։ Ես չգիտեմ՝ դա սպառնալիք է, թե համոզելու միջոց, բայց կա նման բան», - ասել է Համբարձումյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:02
«Переговоры США и Ирана об иранской ядерной программе, которые фактически провалились из-за войны между Израилем и Ираном, в случае достижения договоренностей однозначно имели бы положительные последствия для Армении. То же самое, естественно, касается и урегулирования российско-американских отношений, где также не наблюдается значительного прогресса», – написал политолог Сурен Саркисян.
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".