Փաշինյան․ Նոյեմբերի 9-ից հետո 28 զոհ ենք ունեցել
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք 28 զոհ ու նաև վիրավորներ ենք ունեցել,- Առաջին ալիքի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ պատերազմը դադարել է եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
«Այս առումով շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում, նաև պետք է արձանագրեմ, որ հայտարարության շատ կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապհներ, որոնց գործունեությունը մենք բարձր ենք գնահատում, և որոնք այսօր ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև հավելեց, որ կրակի դադարեցման ռեժիմը Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ չի պահպանվում, և դա արձանագրել են նաև ռուս խաղաղապահները։ Վարչապետը հույս ունի, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի, և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ։
Վարչապետը հիշեց վերջին դեպքերից մեկը, երբ Արցախում վիրավորվել էր խաղաղ գյուղացի՝ տրակտորով աշխատանքներ կատարելիս։ Փաշինյանի խոսքով՝ վիրավորման պահին տրակտորի մեջ՝ գյուղացու կողքին նաև ռուս խաղաղապահ էր եղել։
Նա նաև ընդգծեց, որ հայ-ադրբեջանական սահմանագծին ևս հրադադարի ռեժիմի խախտումներ են ունենում տեղի ունենում։ Անդրադառնալով եռակողմ հայտարարության՝ ադրբեջանական կողմից խախտումներին, Փաշինյանը մատնանշեց այն, որ ռազմագերիներն ու պահվող այլ անձինք մինչև այսօր ազատ արձակված չեն, բացի այդ, ի հեճուկս հայտարարությանը, մինչ օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի հայ բնակչության վերադարձի իրավունքը։
Նա նշեց նաև, որ նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու այն, որ մեր զինվորները շարունակում են զոհվել, մտահոգություն է առաջացնում, թե Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.