Ռուս խաղաղապահներն ու բարեգործներն Արցախում մարդասիրական բեռ են բաժանել կարիքավորներին
Ռուսականխաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ Արցախի Խնուշինակ հեռավոր գյուղի կարիքավոր վերաբնակներին և բազմազավակ ընտանիքներին շուրջ 2 տոննա մարդասիրական բեռ են բաժանել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Խնուշինակ գյուղում մարդասիրական ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ, մասնակցել են բոլոր բնակիչները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվել են տնտեսական հավաքածուներ, գազօջախներ, կոշիկներ և հագուստ: Այս բնակավայրում 10 բազմազավակ ընտանիք է բնակվում, կոշիկներ են բաժանվել բոլոր դպրոցականներին:
«Բերվել են գրենական պիտույքներ 1-ից 4-րդ դասարանցիների համար, տրամադրվել են ուսապարկեր, տետրեր, ռետիններ․ երեխաների ընդհանուր թիվը 138 է: Գյուղի բնակիչները 535-ն են, նրանց համար նույնպես հագուստ, կոշիկ է բերվել։ Բազմազավակ ընտանիքներին և վերաբնակներին տրվել է տնտեսական պարագաներ՝ փոշիներ, օճառ, ատամի մածուկներ։ Շնորհակալություն ենք հայտնում ռուսական խաղաղապահ ուժերին արդյունավետ գործունեության համար»,-ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։
Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով Մոսկվայից Երևան էր մատակարարվել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր վերաբնակների և բազմազավակ ընտանիքների համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը: 10 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքել էին բարեգործական կազմակերպությունները: Այնուհետև խաղաղապահները բեռը Երևանից տեղափոխել էին Արցախ։
Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի մասնագետները մոտ 6,5 տոննա բեռ են տրամադրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ, Խնուշինակ, Խրամորթ, Գիշի քաղաքների և գյուղերի բնակիչներին, դպրոցներին, մանկապարտեզներին և վարչակազմերին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.