Թուրքական կեղծիք․ Թուրքիայի ՊՆ ղեկավարը սպառնում է․ «Հայաստանը պետք է վերջ տա թշնամությանն ու առաջ նայի»
Թուրքիայի պաշտպանության նախարարը Հուլուսի Աքարը՝ Հայոց ցեղասպանության ժխտմանն ավելացնելով ԼՂ-ի և Հայաստանի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայում մասնակցությունը, խաղաղություն է քարոզում և նախատում Հայաստանին։
Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած մարտական գործողությունների դադարեցման տարելիցի օրը Աքարն այցելել է Բաքու և հակահայկական հայտարարություններ արել։
Մասնավորապես, թուրք նախարարը «հորդորել է Հայաստանին հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից և միանալ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները «ցուցադրեցին շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանք ստեղծելուն և դուռ բացեցին դեպի կայունության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան»:
«Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները՝ հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտագործեն այս պատմական հնարավորությունը, այդ թվում՝ 3+3 հարթակի մեր առաջարկը»,-ասել է նա։
Նա հավելել է, որ Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, և «սկսվել է նոր պայքար՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»։ « Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարելի կառուցել ատելության վրա։ Հայաստանը պետք է դադարեցնի թշնամանքն ու առաջ նայի։ Մեր կողմից մենք կշարունակենք մեր ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ապահովելու համար»,-ընդգծել է Աքարը։
Աքարի հայտարարությունը փաստացի նշանակում է, որ Թուրքիան Հայաստանից պահանջում է դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ուղղված ջանքերը։ Թե ինչպիսին կլինեն թուրք նախարարի խոստացած «ջանքերը»՝ խաղաղության ապահովման համար, ամբողջ միջազգային հանրությունը տեսավ 44-օրյա պատերազմի օրինակով՝ մարտական դրոններ խաղաղ բնակչության դեմ, արգելված զինատեսակներ, Մերձավոր Արևելքից վարձկաններ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.