Այսօր հանդիպելու ենք Ազատության հրապարակում
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Սիրելի հայրենակից,
այսօր հանդիպելու ենք Ազատության հրապարակում, 18։00-ին։
Հրապարակ, ուր կոփեցինք մենք ազատությունն ու անկախությունը, հրապարակ, ուր ձևակերպեցինք մեր հավաքական իղձերն ու երազանքները, հրապարակ, ուր միասին բանաձևեցինք մեր ազգային արժանապատվության բանաձևը, ուղիղ մեջքով ու շիտակ հայացքով քայլելու հպարտությունը։
Այստեղ, մենք միասին բանաձևել էինք մեր պետականության և մեր ինքնության վերջին երեսուն տարիների կերպը, մեզ՝ Հայաստանին ու Սփյուռքին ապրեցնող ու միավորող կերպը։
Ավաղ, այն ինչ ունենք այսօր, կորուստ է ու ցավ, աղետ, պարտադրված պարտություն, որի հետ հաշտ լինելու ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունք չունենք։ Այդ իրավունքը մեզ չի տալիս ոչ մեր անցյալը, ոչ մեր ապագան և ոչ էլ՝ Եռաբլուրը։
Այսօր հանդիպելու ենք Ազատության հրապարակում՝ ասելու, որ հաշտ չենք դավաճանության հետ, ասելու, որ պարտության ծանր մուրճը մեզանից մի կողմ նետելու ուժ պիտի գտնենք, ասելու, որ մեր պայքարը շարունակվում է, ասելու, որ նոր հաղթանակների և վերածննդի միակ ճանապարհը մեր միասնականության մեջ է, ասելու, որ արժանապատիվ խաղաղության իրավունքը նվաստացում չի ենթադրում, ասելու, որ Արցախը մեր հայրենիքն է, ասելու, որ Հադրութն ու Շուշին մերն են ու չքնաղ են, որ Արցախի հարցը փակված չէ, ու միասնական ուժերով, դիմադրությամբ ու համոզումով, ուժեղացած Հայստանով նվաճելու ենք Արցախի ինքնորոշման իրավունքը։
Մենք ուժ ունենք, մենք համոզում ունենք, մենք երազել գիտենք ու դրան հասնել։ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նույնպես հրավիրում է Ազատության հրապարակ՝ միասին ստեղծելու ուժեղ, համազգային դիմադրություն.
«Այսօր` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում սպասում եմ քեզ:
Ապացուցի´ր, որ հայն արժանապատիվ է, որ դեռ ոտքի ենք կանգնելու և ճեղքելու ենք պարտությունների այս շղթան։
Կեղծ խաղաղություն քարոզողներն ասում են, որ իրենք խաղաղության դարաշրջան են սկսում, բայց վստահ եմ, որ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆԸ խաղաղություն բերել չի կարող, ՊԱՐՏՈւԹՅԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆԸ հաղթանակներ բերել չի կարող:
Ուստի արի´, որ միասին ստեղծենք ուժեղ, համազգային ԴԻՄԱԴՐՈւԹՅՈւՆ:
Կհանդիպենք Ազատության Հրապարակում»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Սիրելի ընկերներ,
Այսօր Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ Ժամը 18։00-ին։ Եկեք միասին սկիզբ դնենք համազգային դիմադրությանը»:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.