Օհանյան․ Տեսնենք` իշխանականներն առաջինը Նախիջևանով կգնա՞ն Ռուսաստան
Չի կարող լինել Հայաստանի և Ադրբեջանի տարածքների ապաշրջափակում, եթե չկա դրա իրավապայմանագրային հենքը և չկա դրա ռեալ գնահատականը անվտանգության, տնտեսության և հատկապես ժողովրդագրության առումով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում խոսելով ապաշրջափակման մասին, ասել էր, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքով պետք է հաղորդկացություն ունենա Նախջևանի հետ, իսկ Հայաստանը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Իրանի հետ։
«Ժամանակավրեպ է այդ ճանապարհների բացումը, երբ հակառակորդի հետ չկա խաղաղության պայմանագիր։ Մենք պետք է ձևավորենք մեր անվտանգային համակարգը, այսպես խաղաղություն ենք մուրում», - նշեց Օհանյանը և հավելեց, որ այս պահին հակառակորդը ստիպում է դրան գնալ։
Նա ընդգծեց, որ այդ ապաշրջափակումը հանգեցնելու է ավելի խորը շրջափակման. և՛ տնտեսական ճնշում է լինելու, և՛ ժողովրդագրական պատկերն է փոխվելու` հատկապես Սյունիքի հատվածում։
Հիշեցնենք, որ Փաշինյանը վերոհիշյալ հարցազրույցում նաև ընդգծել էր, որ պետք է կառուցվի Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանը՝ իր։
Օհանյանն անդրադարձավ նաև իշխանությունների այն հայտարարություններին, թե այդ ճանապարհի ապաշրջափակումը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը։
«Ես դեռ կտեսնեմ` իշխանության ներկայացուցիչներն այդ ճանապարհով առաջինը, օրինակ, Նախիջևանով կամ ադրբեջանական հատվածով իրենք կգնա՞ն ու իրենց իրերը կուղարկե՞ն Ռուսաստան։ Կարծում եմ` պետք է լիարժեք խաղաղություն լինի, իսկ դրա համար հակառակորդը և թուրքադրբեջանական տանդեմը պետք է փոխի իր հռետորաբանությունը դեպի խաղաղություն»,- ընդգծեց պատգամավորը։
Վերջինս շեշտեց, որ ադրբեջանական կողմը պետք է նաև քայլերով ցույց տա այդ ամենը՝ դուրս գա ՀՀ տարածքից ու դադարեցնի բոլոր ճնշումները։
Խոսելով նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրի և դրա շրջանակում մատակարարումների մասին, Օհանյանն ասաց, որ դրանք եղել են բոլոր ժամանակահատվածներում՝ 3 նախագահի և նրանց ժամանակ գործող ՊՆ ղեկավարների օրոք։
Հակառակորդի կողմից յուրաքանչյուր սրացում ու սադրանք նաև որոշակի ճշտումներ են մտցրել այդ ծրագրում, հատկապես ինչպիսին էին 2016 թվականի ապրիլյան գործողությունները։ Մենք ծրագրում փոփոխություններ մտցրինք՝ առաջին հերթին զինվորների համար սաղավարտներ ու զրահաբաճկոններ ձեռք բերվեցին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ հարվածային և հետախուզական։ Ինչպես տեսանք` այս պատերազմում համապատասխան հանդերձանքը բացակայում էր»,- նշեց Սեյրան Օհանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.