Բաբայան. Խաղաղ հայ աշխատավորների գնդակոծությունը Ադրբեջանի իրական դեմքն է
Հերթական անգամ ականատես եղանք հերթական ահաբեկչության, պարզունակ վայրենության և Արցախի ժողովրդի հանդեպ ատելության։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Շուշիի շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի խումբ հայ բանվորների գնդակոծությունը։
«Այսօր Ադրբեջանի կողմից իրականացվել է հերթական ահաբեկչական գործողությունը՝ նպատակադրված գնդակոծվել են ջրատարի անցկացմամբ՝ ոչ հակամարտության, ոչ ռազմական պատրաստության հետ կապ չունեցող, բացառապես խաղաղ գործունեությամբ զբաղվող մի խումբ բանվորներ, Արցախի քաղաքացիներ։ Կրկնում եմ՝ գնդակոծվել են զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող, զենք չունեցող մի խումբ քաղաքացիական անձինք, բացառապես մարդասիրական գործունեությամբ զբաղվող սովորական բանվորներ։
Մենք տեսնում ենք հայատյացության և ֆաշիզմի հերթական դրսևորումը։ Բայց հարցը շատ ավելի լայն է՝ խոսքը Ադրբեջանի նպատակաուղղված պետական քաղաքականության մասին է։ Շուշիում Ալիևի այսօրվա ելույթը ամբողջությամբ հագեցած էր հայատյացությամբ։ Բազմիցս Ադրբեջանի նախագահը հայերին անվանել է թշնամիներ, ահաբեկիչներ, տվել է սարսափելի ձակերպումներ՝ դրանով իսկ կոչ անելով շարունակել Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության քաղաքականությունը։ Այս արարքը՝ խաղաղ բնակչության գնդակոծությունը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պետական քաղաքականության հետևանք։
Այն ուղղված է Արցախի ժողովրդի ահաբեկմանը։ Բաքուն հասկանում է, որ ոչ մի կերպ չեն կարողանալու ուժով «հարցը լուծել», չեն կարողանալու նոր լայնածավալ պատերազմ սկսել, քանի որ դրան խանգարում է ռուսական խաղաղապահ առաքելությունը, Արցախում ռուսական բանակը։ Միայն սա է Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքերը կապող միակ երաշխիքը, որը թույլ չի տալիս նոր լայնածավալ ցեղասպանական պատերազմ սկսել։
Սա գիտակցելով՝ թշնամու նյարդերը տեղի են տալիս։ Նա պարբերաբար, չկարողանալով զսպել էմոցիաները, դիմում է այս կարգի ահաբեկչությունների։ Մենք մեր ժողովրդին կոչ ենք անում լինել զգոն, չտրվել սադրանքներին, խուճապի չմատնվել. Սա այն է, ինչին ուզում է հասնել թշնամին։ Որպեսզի իր համար համեմատաբար հեշտ ճանապարհով հասնի նրան, որ Արցախում ոչ մի հայ չմնա։ Հասկանալով, որ լայնամասշտաբ պատերազմով չի կարող հասնել իր նպատակին։ Ուստի մենք ուղղակի իրավունք չունենք խուճապի մատնվելու, հուսահատվելու, հավատը կորցնելու հազարավոր հերոսների օրհնյալ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Արցախի, հանուն հայրենիքի։ Նրանք չեն վախեցել, չեն ընկճվել, նրանք հերոսաբար կռվել են՝ ոչնչացնելով թշնամու ավելի քան 20 հազար զինվոր։ Մենք իրավունք չունենք սադրանքների ու խուճապի ենթարկվելու նրանց լուսավոր հիշատակի առջև։ Ապագա սերնդի առջև մենք խուճապի մատնվելու և վախենալու իրավունք չունենք։ Թշնամին չի հասնի իր նպատակին։ Արցախը եղել է, կա և կլինի՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մենք դուրս կգանք այս վիճակից, և մենք կպաշտպանենք մեր հայրենիքը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ոչ մի կերպ չտրվել հակառակորդի սադրանքներին։ Մենք ինքներս մեր բարեպաշտությամբ, մեր հայրենասիրությամբ և մեր պրոֆեսիոնալիզմով մեր կամքը կպարտադրենք նրան»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
Արտգործնախարարի գնահատմամբ՝ այս դեպքը նաև նենգ հարված է ռուսական խաղաղապահ առաքելության թիկունքին, ինչը ցույց է տալիս Ադրբեջանի իրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Բարեբախտաբար, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:39
Бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян призвал присоединиться к факельному шествию в память о жертвах Геноцида армян.
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.