Շուշիի մոտ վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ, պարանոցի շրջանում՝ բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:
Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում է, ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք, փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման: Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության: Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հիշեցնենք, որ այսօր մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Վիրավորվել է 4 մարդ, որոնցից մեկը մահացել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:02
«Переговоры США и Ирана об иранской ядерной программе, которые фактически провалились из-за войны между Израилем и Ираном, в случае достижения договоренностей однозначно имели бы положительные последствия для Армении. То же самое, естественно, касается и урегулирования российско-американских отношений, где также не наблюдается значительного прогресса», – написал политолог Сурен Саркисян.
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".