Հին Թաղերի 12 մարտական դիրքերի անվտանգությունը չապահոված հրամանատարը կալանավորվել է
44–օրյա պատերազմի շրջանակներում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է այդ մասին միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը՝ 2020թ․նոյեմբերի 9-ին, եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի թվով 12 մարտական դիրքերի անվտանգությունը։
2020թ․դեկտեմբերի 11-12–ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նշված դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ։ Թիվ N մարտական դիրքում տեղակայված անձնակազմի 11 զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, որոնցից ինը զոհվել են, երկուսը՝ գերեվարվել:
Նշենք, որ 2021թ․ապրիլի 30-ին հրաձգային գումարտակի հրամանատարին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով(Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի 2021 թվականի մայիսի 1-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել էր: Վերոնշյալ որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, 2021 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ բողոքը բավարարվել է և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Արդյունքում Առաջին ատյանի դատարանի 2021թ․ նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: