Последние новости

Նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,–նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Հովհաննիսյանը 2016-ից մինչև նոր պաշտոն ստանձնելը Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր։

Բացի այդ, Հովհաննիսյանը եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ և երկրորդ քարտուղարը, Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդականը, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ