Մանե Գևորգյանը ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանե Գևորգյանին ազատել է պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության էլեկտրոնային տեղեկատվական հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մանե Գևորգյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,–ասվում է Փաշինյանի որոշման մեջ:
Աշխատանքից ազատվելու մասին Facebook-ում հրապարակում է արել նաև ինքը` Գևորգյանը։
Նա նշել է, որ սեփական դիմումի համաձայն է ազատվել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։
«Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում»,–գրել է Մանե Գևորգյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.