Պահանջում ենք փախստականի կարգավիճակ տալ․ Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացնում
Մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-երի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք բողոքում են սոցիալական անարդարությունից ու պահանջում են, որպեսզի իրենց փախստականի կարգավիճակ տրվի։
Ակցիայի մասնակից, «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ամիսներ առաջ սոցիալական աջակցություն ստանում էին՝ 30 հազար դրամ մեկ շնչին՝ բնակարանների վարձը վճարելու համար, ինչպես նաև 68 հազար դրամ՝ ապրուստի համար։ Ներկայում, սակայն, ինչպես Հայրիյանն ասաց, առանց իրենց տեղեկացնելու այլևս այդ աջակցությունը չի տրամադրվում։
«Իրենք իրենց համար խոսում են, թե հետ կվերադառնանք, պայմանններ կստեղծեն։ Ի՞նչ պայմաններ են ստեղծելու։ Երեկվա դեպքի մասին լսել եք (Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով կա 1 զոհ և 3 վիրավոր – խմբ․), մարդուն ուղարկում են թշնամու «քթի տակ» աշխատելու ու անգամ 1 զինվոր չեն կցում։ Թշնամին էլ տեսնում է, որ դիմադրություն չկա՝ սպանում է»,- նշեց Հայրիյանը։
«Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ անդամ Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունում նշվում է, որ փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձ պետք է լինի։
«Կառավարությունը մեզ փախստականի կարգավիճակ չի տրամադրում, այդ դեպքում ինչպես է իրականացվելու այդ կետը։ Այս կառավարությունը պետք է 180 աստիճանով փոխվի դեպի ազգայինն ու սկսի ազգային շահեր ներկայացնել»,- ասաց Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նա նաև առաջարկեց, որպեսզի Երևանի մոտակայքում ստեղծվի փախստականների ավան, քանի որ խնդիրների լուծման ուղին այդպես է տեսնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.
-
2025-06-02 18:35
Армению на заседании Совета глав правительств стран СНГ в Душанбе представит вице-премьер Мгер Григорян, сообщает его пресс-служба.