Последние новости

Շուշիի մոտ վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող, այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մյուս 2 վիրավորվածների Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Նախարարը վիրավորների ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ