ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակ․ 2020-ի պատերազմից հետո որոշ փոփոխություններ կատարվեցին
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԵԱՀԿ ԳՆԱՆ) գրասենյակը շարունակում է իր կենսական կարևորություն ունեցող աշխատանքը, որն ուղղված է ամուր խաղաղության հաստատմանը։ Այս մասին դեսպան Կասպրշիկի խմբի գործունեության հնարավոր փոփոխությունների մասին News.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակից։
«1995 թվականի օգոստոսի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահը նշանակել է անձնական ներկայացուցիչ, որը մանդատի համաձայն ներկայացնում է գործող նախագահին և աջակցում նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերում, իր գործունեության մասին զեկուցում է գործող նախագահին և նրա միջոցով՝ Մինսկի խմբին և ՄԽ համանախագահներին, և աջակցում է կողմերին վստահության ամրապնդման և մարդասիրական միջոցառումների իրականացման գործում: Անձնական ներկայացուցչին իր առաջադրանքները կատարելիս օգնում են հինգ օգնականներ: Երեք գործառույթները՝ գործող նախագահին ներկայացնելը, հաշվետվությունների տրամադրումը և կողմերին օգնություն ցուցաբերելը, չեն փոխվել։ Ավելի կոնկրետ՝ գործող նախագահի ներկայացուցիչը շարունակում է մասնակցել բարձր մակարդակի հանդիպումներին, որոնք առնչվում են համանախագահների և ընդհանրապես ԵԱՀԿ գործունեությանը և նախագահին տեղյակ է պահում իրադարձությունների և իրավիճակի մասին: Նա նաև բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում տարածաշրջանում՝ աշխատելով լարվածությունը նվազեցնելու, մասնավորապես՝ վստահության ամրապնդման միջոցների վրա, որոնցից մի քանիսն արդեն քննարկել է Բաքվում և Երևանում: 2020 թվականի ռազմական գործողություններից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Օրինակ, ռազմական ոլորտում մոնիթորինգային աշխատանքները, որոնք վստահության ամրապնդման միջոցառումների մաս էին կազմում, դադարեցվել են։ Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ այդ շրջանում տեղակայվել է գրեթե 2000 ռուս զինվորական։ Շատ անելիքներ կան վստահության ամրապնդման և հումանիտար հարցերում՝ ինչպես հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցման ավելի երկարաժամկետ նպատակին հասնելու, այնպես էլ լարվածությունը նվազեցնելու և քաղաքական գործընթացը դյուրացնելու ավելի հրատապ անհրաժեշտության համար։ Կոնկրետ միջոցների ընդունման համար պահանջվում է կողմերի փոխադարձ համաձայնություն։ Անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակում է իր կենսական կարևորություն ունեցող աշխատանքը՝ նպատակ ունենալով նպաստել ամուր խաղաղության ձեռքբերմանը»,-հայտնում են գրասենյակից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.