Последние новости

Սերգեյ Լավրովի և Վատիկանի ներկայացուցչի հանդիպմանը չի շրջանցվել նաև Արցախի թեման

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Սուրբ Աթոռի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Պոլ Ռիչարդ Գալլախերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի խնդրին։

Այս մասին հանդիպման ավարտին ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է նախարար Լավրովը։

«Մենք մանրամասնորեն խոսեցինք այն ջանքերի մասին, որ ձեռնարկում է Ռուսաստանի Դաշնությունը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու, վստահության ամրապնդման, Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար պայմաններ ստեղծելու համար»,– հայտնել է Լավրովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նա նաև նշել է, որ բանակցությունները Վատիկանի ներկայացուցչի հետ շատ բովանդակալից են եղել։ Ռուսաստանցի պաշտոնյայի դիտարկմամբ` Սուրբ Աթոռի հետ հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ, դրանք շարունակում են աստիճանաբար զարգանալ քաղաքական երկխոսության ձևաչափով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայությունների միջոցով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ