Մեծ Բրիտանիայում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այս մասին Facebook-ում հայտնում է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը։
«Այսօր պատմական օր է հայկական հարցի առումով: Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցման ժամանակ որևէ առարկություն չեղավ: Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լոութոնին և համահեղինակներին` նախագծի այս հաջողության համար»,- ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։
Օրինագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոութոնը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի խումբ իսրայելցի ընդդիմադիր պատգամավորներ Քնեսեթ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ։
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։
Չնայած այն հանգամանքին, որ այս փաստը ճանաչված է բազմաթիվ երկրների կողմից, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար մերժում է այդ հանցագործության կատարման մեղադրանքները։ Իսրայելը նույնպես պետական մակարդակով դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.