Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել
Վերաքննիչ դատարանը Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ դատարանը մերժել էր Արա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը, ինչը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որն էլ բավարարել է այն։
Արա Մկրտչյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավելի ուշ կհայտնեն իրենց դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանը իր ղեկավարած համայնքի բնակիչներին հարկադրել ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ միաժամանակ պահանջ ներկայացնելով ընտրելու «Պատիվ ունեմ» դաշինքին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.