Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ Ո՞ՒՐ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
«Ո՞ւր է Հանրային խորհուրդը։ Մենք բոլորս մոռացել ենք այդ մարմնի մասին»,- ԱԺ-ում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀԿ-ներին վերաբերող օրենսդրական խնդիրների քննարկմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիասա Ալավերդյանը։
Նա նշեց, որ Հանրային խորհուրդը սահմանադարական մարմին է, պետք է հրավիրել նման քննարկումների և տեսնել, թե ինչու սահմանադրական ևս մեկ հաստատություն չի աշխատում։
«Դա Սահմանադրության և մարդու իրավունքների ոտնահարում է՝ անգործություն։ Ամենածանր ոտնահարումները տեղի են ունենում ոչ միայն սխալ գործունեության, այլ անգործության հետևանքով»,- ասաց իրավապաշտպանը։
Խոսելով սոցիալական համագործակցության մասին՝ նա նշեց, որ Հայաստանում այդ մեխանիզմը հնաոճ է. «Մեկ, երկու կազմակերպություններ կան, որոնք գործում են սոցիալական համագործակցությամբ այս կամ այն նախարարության հետ։ Նախարարությունները չեն դիտարկում այդ մեխանիզմները որպես հիմնական և այն գումարները, որոնք բյուջեից գնում են նախարարություն, ևս բոլորովին թափանցիկ չեն աշխատում»։
Լարիսա Ավալերդյանն անդրադարձավ նաև Հայաստանում բարեգործական կազմակերպություններին՝ նշելով, որ մեղավորության կանխավարկածով են դիտարկվում այդ կազմակերպությունները։
«Դա շատ վատ սովետական, դատախազության պրակտիկան է։ Շատ ափսոս ու վիրավորական է, իրապես։ Դա ընդհանուր բան է, ոչ թե անձից է կախված, ոչ թե նրանից, թե ինչ ես անում, այլ բարեգործությանը վերաբերում են ինչպես գողանալու հնարավորության իրականացում»,- ասաց Լ. Ալավերդյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.