Մամիջանյան․ Քննարկվում է 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու հնարավորությունը
Մեղսակիցները չեն կարող քննել պատերազմում տեղի ունեցած հանցագործությունները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Երկրորդ, ներգրավել պարտության խոսնակ, հազար տեր փոխած, իր իսկ ասածները բազմիցս հերքած, սուտ տարածելու մեջ լավագույնը Արծրուն Հովհաննիսյանին այդ գործընթացին ներգրավելը ցինիզմի գագաթնակետն է: Ոնց որ Չիկատիլոյին ներգրավես կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելող հանձնաժողովի կազմում:
Ամեն ինչ գնում է նրան, որ այդ հանձնաժողովի նպտակը լինելու է գտնել ու նշանակել մեղավորներ, ամենայնհավանականությամբ բանակի շրջանում: Այստեղ տրամաբանությունը զրոյական է, որովհետև քննիչ հանձնաժողովն առաջին հերթին ընդդիմության գործիք է, քանի որ ընդդիմությունը չունի ուժայիններ, քննչական մարմիններ: Իշխանությունը դա ունի, եթե առկա են հազարից ավելի քրեական գործեր, ինչի՞ համար պետք է իշխանությունը ևս մեկ ինստիտուտ հիմնի: Դա ինձ համար անհասկանալի է: Սրանով իշխանությունը փորձելու է իր վրայից գցել մեղքը, որը չի հաջողվելու»,-հայտարարեց Մամիջանյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ այս քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմում տեղի ունեցած սխալների ու հանցագործությունների հետ կապված որևէ արժանահավատ ինֆորմացիա դժվար թե կարողանա տրամադրել, որովհետև հո իրենք իրենց մասին հաղորդում չեն տալու:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այս պահին քննարկվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու հնարավորությունը, սակայն նաև հավելեց, որ այդ հանձնաժողովի ձեռքի տակով անցնելու են տեղեկություններ, որոնք շատ արժեքավոր են լինելու, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.